Ինդիանապոլսի գազանանոցում էգ առյուծը հոշոտել է որձին՝ իր 3 ձագերի հորը՝ տեղեկացնում է USA.one-ը։ Նա ժանիքներով կառչել է առյուծի կոկորդից եւ բաց չի թողել այնքան ժամանակ, մինչեւ վերջինս դադարել է շնչել։ Այս զույգին գազանանոցում արդեն 8 տարի միասին էին պահում։ 2015թ․ նրանք երեք ձագ են ունեցել։

Գազանանոցի աշխատակիցների խոսքերով՝ իրենք նախկինում երբեք այս զույգի միջեւ ագրեսիա չեն նկատել։ Անցած ուրբաթ վաղ առավոտյան առյուծների վանդակից «տարօրինակ բարձր» մռնչոց է լսվել։ Գազանանոցի աշխատակիցները վազել են այնտեղ եւ ականատես եղել դաժան տեսարանի՝ Զուրի անունով 12-ամյա էգ առյուծը կառչած է եղել 10-ամյա որձի կոկորդից։ Նրան փորձել են հետ քաշել, բայց մինչեւ վերջին պահը երախը սեղմած է պահել։

Աշխատակիցները տարակուսած են, թե ինչ կարող էր պատահել Զուրիի հետ։ Ձագերը եւս նույն վանդակում էին ապրում, նրանք ողջ-առողջ են։