ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված Էր Ռիադի բացատրություններից։

Նա հայտնել է, որ զրուցել է թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ։ «Ես բավարարված չեմ նրանով, ինչ լսեցի»,- ասել է նախագահը՝ նշելով, որ չէր ուզի կորցնել Սաուդյան Արաբիայից ներդրումները։

Նախօրեին Էր Ռիադը խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, սակայն «պատահաբար», ինչը հավատ չի ներշնչում համաշխարհային հանրությանը։