Երկուշաբթի ԱՄՆ Նյու Յորք նահանգում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ փոստարկղի մեջ պայթուցիկ սարք են գտել, հայտնում է New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակցին:

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սորոսի Ուեսթչեսթեր շրջանում գտնվող տան մոտ: Ոստիկանությունը տեղական ժամանակով 15:45-ին ահազանգ է ստացել կասկածելի իրի մասին: Հաղորդվում է, որ սարքն «ինքնուրույն չի գործել, եւ ականզերծողները կատարել են կառավարվող պայթյուն»:

Պարբերականը հայտնում է, որ Սորոսն այդ ժամանակ տանը չի եղել: Ոստիկանությունից հայտնել են, որ գործը փոխանցել են ՀԴԲ-ին: