Սեյսմոլոգները Թայվանի ափին 6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Չինաստանի սեյմոլոգիական կենտրոնին:

Թայվանում 6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով 12:34-ին Հուալյան գավառի ջրերում:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվել: