ԱՄՆ–ի Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցում սովորող աշակերտը դանակով վնասել է ուսուցչին, հայտնում է NBС–ն՝ վկայակոչելով ուսումնական հաստատության տնօրեին։

Միջադեպը տեղի է ունեցել գրականության դասի ժամանակ։ 8-րդ դասարանցին հարձակվել է ուսուցչի վրա եւ դանակի հարված հասցրել։  

Դպրոցականին ոստիկանությունը ձերբակալել է։ Վիրավոր ուսուցչին տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Միջադեպի պատճառներն ու մանրամասները չեն նշվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։