Մեքսիկայի իշխանությունները «Ուիլա» փոթորիկի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել Սինալոա եւ Նայարիտ նահանգներում։ Այս մասին հայտնում է WBTW–ն՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությանը։

Արտակարգ դրության ռեժիմը մտցվել է երկու նահանգների 19 շրջաններում, փոխանցում է RT–ն։