Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասպելը կուղեւորվի Թուրքիա, որ մասնակցի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությանը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային։

Նշվում է, որ Հասպելը Թուրքիա կմեկնի մոտակա ժամանակներս։ Այցի մանրամասները այս պահին հայտնի չեն, հայտնում է Gazeta–ն։