ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկրում տնտեսական աճը սկսվել է հենց իր կառավարման շրջանում եւ ոչ թե գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում։

«Այն ժամանակ, երբ ես հեռացա, սկսվեցին աշխատավարձներն ավելանալ...եւ դա ես փոխանցեցի իմ հաջորդին։ Այդ պատճառով, երբ դուք այսօր լսում եք տնտեսական հրաշքի մասին խոսակցությունները, հիշեք, թե ով է դրանց սկիզբ դրել»,– Օբամայի խոսքերը մեջբերում է CBS–ն, փոխանցում է RT–ն։