Հարավային Կորեայի ոստիկանությունը Կանադայի տարածքում գտնվող երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ մարիխուանա ծխելու դեպքում նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում, հայտնում է Korea Times-ը:

Անցյալ շաբաթ Կանադան դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որտեղ անձնական օգտագործման համար մարիխուանան լիովին օրինականացվել է: Սակայն ըստ Հարավային Կորեայի օրենսդրության՝ նրա օրենքները, այդ թվում՝ նաեւ կանաբիսի գործածման արգելքը տարածվում են բոլոր քաղաքացիների վրա, որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն:

Հարավային Կորեայի ԱԳՆ տեղեկություններով՝ հիմա Կանադայում ուսանողական վիզաներով բնակվում է մոտ 23 հազար կորեացի: