Հայաստանն ու Սարատովի մարզը համատեղ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ ունեն, այդ թվում՝ հայկական արդյունաբերական արտադրանքի արտահանման ծրագրերի շրջանակում: Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Լիլյա Գեւորգյանը:

Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է գինու-օղու արտադրանքին, ոսկերչական արդյունաբերությանը: «Քանի որ մեզ մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շատ զարգացած է, կարծում եմ, որ կարելի է համատեղ համաժողով անցկացնել, ինչպես նաեւ տարբեր ծրագրեր իրականացնել»,- հավելեց Գեւորգյանը: