Հաքերները կոտրել են Սաուդյան Արաբիայում Future Investment Initiative ներդրումային գիտաժողովի կայքը եւ այնտեղ են ներբեռնել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի իբր «մահապատժի» լուսանկարը։

Խաշոգջին անհետացել էր ավելի քան 2 շաբաթ առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Ապա լրատվամիջոցները գրեցին, որ նրան սպանել են։

Այս լուրերի ֆոնին օտարերկրացի պաշտոնյաներն ու գործարարները հրաժարվել են մեկնել Սաուդյան Արաբիայում կայանալիք գիտաժողովին։ Այժմ կոտրել են գիտաժողովի կայքը։

Կայքի գլխավոր էջում հրապարակվել է կոլաժ, որում Սաուդյան Արաբիայի գահաժառանգը նկարված է սուրը ձեռքին, որը պահել է Խաշոգջիի գլխին։ Ետին պլանում երեւում է դիմակով մի մարդ, որը ձեռքին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշն է պահել։ Այժմ կայքն անհասանելի է։