Հայաստանի Գեղարքունիքի մարզը եւ Ռուսաստանի Սարատովի շրջանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին՝ Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Սարատովի շրջանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը։ Նրա խոսքով՝ կողմերը համապատասխան համաձայնագիր կստորագրեն 2019 թվականին Սարատովում։

Օյկինը նշել է, որ Սարատովի շրջանի պատվիրակությունը Երեւան է ժամանել «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային համաժողովին մասնակցելու համար եւ ապագայում սպասում են իրենց մոտ ընդունել Հայաստանից հյուրերին եւ, մասնավորապես, Գեղարքունիքի մարզից՝ շրջանների միջեւ երկկողմ տնտեսական կապերը խորացնելու նպատակով։