Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի ավտոմեքենան ճանապարհային պատահարի է ենթարկվել՝ բախվելով եղջերուի, հայտնում է Noviny պորտալը:

Նշվում է, որ վթարի հետեւանքով տուժել է մեքենայի վարորդը, երկրի վարչապետը վնասվածքներ չի ստացել:

Ըստ տեղեկությունների՝ բախումը տեղի է ունեցել Պոպրադի եւ Մեծ Լոմնիցայի միջեւ ճանապարհի հատվածում:

Հստակեցվում է, որ վարորդի հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Պորտալը չի հայտնել պատահարից հետո եղջերուի վիճակի մասին: