Սահմանադրական դատարանը պետք է սահմանադրական վերահսկողության տակ պահի անցումային արդարադատության ողջ գործընթացը: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

«Սա նմանվում է մի իրավիճակի, երբ արտակարգ կամ պատերազմական իրավիճակներում ներդրվում են արտակարգ միջոցներ՝ ելնելով պատերազմական վիճակից: Ասում են՝ պատերազմների ժամաննակ մուսաները լռում են: Եթե նույնիսկ մուսաները լռում են, բայց անգամ պատերազմական պայմաններում Սահմանադրությունը չի դադարում գործելուց»,-ասաց նա: