ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է, որ նիկաբ՝ դեմքը փակող իսլամական գլխաշոր, կրելու Ֆրանսիայի սահմանած արգելքը մարդու իրավունքների խախտում է՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Ֆրանսիային չի հաջողվել հիմնավորել իր արգելքը, եւ նա պետք է վերանայի համապատասխան օրենքի կատարումը՝ ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Մասնավորապես, հանձնաժողովին համոզիչ չի թվացել Ֆրանսիայի այն պնդումը, թե դեմքը փակելու արգելքը կապված է անվտանգության ապահովման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովի փորձագետները հայտարարել են, որ Ֆրանսիան 180 օր ունի, որպեսզի հաշվետվություն ներկայացնի իր նախաձեռնած միջոցառումների մասին։