Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

ԱԻՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԻՊԾ տնօրենը եւ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը, կարեւորելով ԱԻՊԾ-ի եւ Արցախում ԿԽՄԿ-ի միջեւ առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ առաջիկայում եւս աջակցելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաքելության առաջիկա ծրագրերին: