ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կազմել է 484.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.13 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.32 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 227.82 դրամ, ոսկի՝ 19,033.92 դրամ, պլատին՝ 12,924.94 դրամ: