Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Երեւանն ու Մոսկվան բնական գազի մատակարարումների իրականացման ժամանակ հաշվարկներում անցնեն ազգային արժույթների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւը։

Նրա խոսքով՝ ՌԴ–ն իրեն չի կարող թույլ տալ օգտագործել դոլարը Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների հետ հաշվարկներում։ «Դոլարը թունավոր արժույթ է դարձել։ Դոլարի ցանկացած օգատգործում մեր հարաբերություններում հղի է քաղաքական ռիսկերով»,–պարզաբանել է Գլազեւը։

Միաժամանակ, տնտեսագետի կարծիքով, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու ժամկետները կախված են գործընկեր երկրների կոնկրետ պարտավորություններից եւ բարի կամքից, քանի որ նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարավորություններն ու վերաշարադրեն ոչ միայն վճարային արժույթը, այլ նաեւ գնագոյացման պայմանները։