Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասնակիցները պատասխան կտան օրենքի առաջ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին ասվում է Սաուդյան Արաբիայի կառավարության հայտարարության մեջ, որը կազմվել է թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի նախագահությամբ անցկացված խորհրդակցության արդյունքում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հաստատում ենք, որ հպատակ Ջամալ Խաշոգջիի կյանքը խլած տխուր իրադարձությանն առնչվող՝ թագավորի բոլոր հրահանգներն ու հրամաններն ուղղված են եղել ճշմարտության բացահայտմանը եւ մեղավորներին պատժելուն, ովքեր էլ նրանք լինեն։ Սա վկայում է ղեկավարության իմաստնության, իր հպատակների համար խաղաղության եւ անվտանգության ձգտման մասին»,- ասված է հայտարարության մեջ։