Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. Վնասվածք են հասցրել ուսանողուհու։

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ համալսարանի շենքում մի աղջկա են վնասվածքներ պատճառել. ահազանգը ստուգվում է։

Նշենք, որ այս դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաեւ Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Աղջիկները հարցեր են պարզել, ըստ վարկածներից մեկի, մեկի երակները կտրելով՝ die (մեռի) «փորագրելով»... բայց քանի որ դեպքը նոր է տեղի ունեցել, կսպասեմ հստակ տեղեկատվության.. Ուսանողուհիների մասին է խոսքը»,– գրել է նա։