Եվրասիական տնտեսական տիրույթում թվային օրակարգի իրականացումը հսկայական տնտեսական էֆեկտ կապահովի։ Հոկտեմբերի 23-ին այսպիսի կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման նախագծի իրականացման էֆեկտը միայն կարելի է հասնել տարեկան մի քանի միլիարդ դոլարով։

«Կոնկրետ նախագծերի իրականացումը կսկսվի արդեն հաջորդ տարի։ Դրանցից հիմնականը կապված է ապրանքաշրջանառության, առեւտրի, արդյունաբերության թվայնացման, թվային արդյունաբերական կոոպերացիաներ զարգացման հետ»,–նշել է Մինասյանը։

Միաժամանակ, նա հավելել է, որ ԵՏՄ–ում թվային օրակարգի հարցով հետազոտության առաջին արդյունքները կհայտնվեն 2018 թվականի վերջին։

«Մենք որոշել ենք մինչեւ 2025 թվականի թվային օրակարգը։ Այժմ մենք մի քանի գիտահետազոտական նախագծեր ենք գործարկել: Տարեվերջին մենք կստանանք առաջին արդյունքները եւ նախագծերի իրականացման առաջին տեխնիկական հանձնարարականները»,–նշել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ թվային օրակարգի իրականացումը հայտարարվել է 2018 թվականին ԵՏՄ գործունեության մնացած ուղղությունների առաջնահերթություն։