ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարել փոփոխություն եւ հոկտեմբերի 2-րդ կիրակի օրը նշել որպես Երեւանի օր:

ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը, նա ընդգծեց, որ առաջիկայում առաջարկելու է ընդհանրապես վերանայել տոների օրացույցը. «Իմ կարծիքով, միայն բացառիկ դեպքերում կարելի է նշել որպես պետական տոն: Դուք գիտեք իմ բացասական վերաբերմունքը վաստակավոր կամ այլ կոչումներ տալու վերաբերյալ: Սովետիզմից մնացած այդ կոչումները՝ վաստակավոր քարտաշ եւ այլն, պետք է վերանայել: Նույնկերպ, եթե մենք մեր տոնացույցում ունենք մայրենիի օր, երկրապահի օր, ուսանողի օր, երեխաների իրավունքների պաշտպանության օր, հիշատակի օրերում ունենք բռնադատվածների իրավունքների, ուսուցչի, թարգմանչաց, գիտելիքի օրեր»,-ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ Երեւանի օր չունենալը բարոյական հարց է համարում. 2800-ամյա մեր քաղաքը պետք է ունենա իր օրը որպես պետական օր:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ տոնը լինելու է կիրակի օր, ուստի ոչ աշխատանքային լինելու խնդիր չկա. «Մենք աշխարհի այն բացառիկ երկրներից ենք, որ ավելի շատ չենք աշխատում, քան աշխատում ենք»: