Հայաստանի հանրապետական կուսակցության ոչ մի  պատգամավոր չի եկել հայտարարությունների ժամին եւ ներկա չէ դահլիճում։ Այս մասին հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի ոչ մի պատգամավոր չօգտվեց քաղաքական հայտարարություն անելու իր հնարավորությունից՝ դիրքորոշում արտահայտելով կամ առաջարկություն անելով։

«Եւ սա այն դեպքում, երբ ՀՀԿ խմբակցությունից շատերն այն կարծիքին են, թե խորհրդարանը պետք է շարունակի իր գործունեությունը։ Նրանք դեռ պետք է աշխատեն, իրականացնեն իրենց ծրագրերը։ Եւ որտե՞ղ եք դուք։ Եկեք եւ պատմեք ձեր ծրագրերի, պլանների մասին»,- նշեց Էնֆիաջյանը։

Ընդ որում՝ պատգամավորը հերթական անգամ հաստատեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում իր պատրաստակամության եւ դիրքորոշման մասին։