ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը Մոսկվայում կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի հերթական նիստին: