Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

«Կարող եմ միայն մեկ բան ասել՝ մենք դեռեւս չենք քննարկում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, այն մեր օրակարգում չէ»,- նշեց Նիկիշինան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել էր, որ ԵՏՄ դռները բոլորի համար բաց են: Նա նաեւ ասել էր, որ ԵՏՄ-ին հետխորհրդային երկրների անդամակցությունը կբերեր հակամարտությունների թվի կրճատմանը: