Հայաստանը կհամակարգի Եգիպտոսի հետ ԵՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցով բանակցությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ պետությունները ոչ պաշտոնական պայմանավորվածություն ունեն այս կամ այն բանակցությունների անցկացման լիազորությունները պատվիրակել անդամ երկրներից մեկին։

«Հայաստանը հաջողությամբ է կատարել Իրանի հետ բանակցություններ վարելու առաքելությունը: Մենք բավականին արագ ավարտեցինք Իրանի հետ բանակցությունները եւ որոշեցինք օգտագործել այդ փորձը Եգիպտոսի դեպքում: ՀՀ փոխվարչապետը համաձայնեց համակարգել այդ բանակցությունները», - նշեց Նիկիշինան։

Նրա խոսքով՝ եգիպտական շուկան հետաքրքիր է ԵՏՄ–ի համար։ Միությունը հետաքրքրված է նաեւ ԱԱԳ ստեղծմամբ։ «Կարեւոր է, որ ԵՏՄ–ում մաքսատուրքերի նվազեցումը  այդ երկրի համար վնաս չպատճառի ԵՏՄ երկրների մի քանի ոլորտներին»,–նշեց նախարարը։