«Էկոտեխպլազա» մոսկովյան շինարարական ընկերությունը մտադիր է 2019թ․ Հայաստանում Cobiax դատարկաստեղծ-ներդիրների արտադրություն հիմնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Էկոտեխպլազա» ՓԲԸ-ի զարգացման բաժնի պետ Թերեզա Կարապետյանը։ Այդ նպատակով ընկերությունը մասնակցել է Երեւանում հոկտեմբերի 17-19-ը կայացած EXPO-RUSSIA ARMENIA 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Կարապետյանը նշեց, որ բետոնե Cobiax թեթեւ ծածկերը՝ դատարկաստեղծերը, վերամշակված պլաստիկից են եւ փոխարինում են զանգվածեղ բետոնին, որը ներսում մետաղական մասեր ունի։ Եւ սրանով թույլ են տալիս խնայել ոչ միայն թանկարժեք շինարարական նյութերը, այլեւ էներգիան։

«Cobiax-ի ստեղծման տեխնոլոգիան թույլ է տալիս մինչեւ 17 տոկոսով կրճատել օգտագործվող մետաղյա ձողերը (арматура), 30 տոկոսով՝ բետոնը, եւ 15 տոկոսով՝ շինարարական ամբողջ նախագծի արժեքը»,- պարզաբանեց նա, ապա հիշեցրեց, որ ընկերությունը, որի հիմնադիրները հայեր են, իր ներկայացուցչությունը եւ մետաղական կոնստրուկցիաներ արտադրող գործարանը ունի Հայաստանում։

«Ընկերության համար հայլկական շուկան հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ հիմնադիրները հայեր են, այլ նաեւ՝ որ այդ տեխնոլոգիաները ճիշտ է օգտագործել սեյսմիկ գոտիներում։ Դրանք կարող են մեծ պահանջարկ ունենալ եւ հետաքրքիր լինել Հայաստանի շինարարական շուկայի համար»,- նկատեց «Էկոտեխպլազա»-ի ներկայացուցիչը։

Ընկերությունն ունի նաեւ ծրագիր՝ Հայաստանում ստեղծելու արդյունաբերական ավան-փոքր արտգոտի՝ իր գրասենյակային տարածքներով, քննարկումների եւ ցուցահանդեսների դահլիճներով, զվարճանքի վայրերով։

«Այս գոտին ստեղծագործական հարթակ կդառնա շինարարների եւ նախագծողների համար»,- ասաց Թերեզա Կարապետյանը։

«Էկոտեխպլազա» ՓԲԸ-ն աշխատանքի փորձ ունի ԱՊՀ-ի, Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի շուկաներում։ Cobiax տեխնոլոգիան իրականացվել է «Անտառային անկյուն» բնակելի թաղամասում (ք․ Խիմկի, Մոսկվայի մարզ), Vodafone փոքրիկ ավանում (ք․ Դյուսելդորֆ, Գերմանիա), «Պերես» արվեստի թանգարանում (Ֆլորիդա, ԱՄՆ), Էլբայի ֆիլհարմոնիայում (ք․ Համբուրգ, Գերմանիա), Կառավարության տուն (Լոմբարդիա, Իտալիա