«Մեծ յոթնյակի» ԱԳ ղեկավարները հայտարարել են, որ լրագրող Խաշոգջիի սպանության հանգամանքների վերաբերյալ Էր Ռիադի բացատրությունները շատ հարցեր անպատասխան են թողնում։

Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգներն իրենց համատեղ հայտարարությունում խստորեն դատապարտել են Ջամալ Խաշոգջիի սպանությունը։

Նրանք նշել են, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության խոստովանությունն Էր Ռիադի առաջին քայլն է դեպի թափանցիկ եւ համակողմանի բացահայտում։