ՀՀԿ–ն ինձ ընդառաջել է, որ ընդամենը մարտի 2–ի՞ն եկա խորհրդարան, ո՞ւմ չի ընդառաջել, որ ինձ ընդառաջել է, ինձ մոտ նեղացածություն չկա, ասում եմ՝ ժողովրդի ձայնին ականջալուր եմ, ընդհակառակը՝ ինչ–որ տեղ նաեւ ուշացած եմ համարում իմ այս դիրքորոշումը։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած ՀՀԿ–ականների խմբին միանալու իր որոշումը։

«Ինձ ոչ մի բան չստիպեց, ժողովրդի լայն զանգվածների ընդվզումն էր, որի հետ անհնար էր հաշվի չնստել։ Ինձ վրա գոյություն ունի մեկ ճնշում՝ ժողովրդի ճնշումն է»,–ասաց Տա–ատ Վարդապետյանը։

Նա նաեւ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, որպեսզի ավելի անկաշկանդ լինի հետագա գործունեության մեջ։

Նա ասաց, որ 18 հոգին կոնկրետ խումբ չէ, որը համաձայնեցված գործունեություն է իրականացնում։

Մտավախությանը, որ իրեն կարող են ճամբարափոխության համար մեղադրել, Վարդապետյանը պատասխանեց. «Ոչ թե մտավախություն չունեմ, համոզված եմ դրանում, եթե հարմար լիներ՝ գուցե Ջիվանու «Խելքին աշեցեքից» մեջբերումներ անեի։ Ես ասում եմ՝ ականջալուր եմ ժողովրդի պահանջին եւ հավատարիմ եմ «Ձայն բազմաց, ձայն Աստծո» եզրույթին։ Եվ այստեղ մյուս բոլոր գնահատականները սուբյեկտիվ բնույթ ունեն»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։