ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը Խաշոգջիի մասին խոսելիս «բավական կտրուկ» է եղել Էր Ռիադի հանդեպ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ սպանությունը թաքցնելը վատագույնն էր, որ կարող էր անել Էր Ռիադը, եւ հիշեցրել է, որ ինքը ցանկանում է ստանալ բոլոր փաստերը՝ մինչ կհամաձայնի Էրդողանի հետ։

Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշոգջիի սպանությունը կանխամտածված եւ նախապես ծրագրված է եղել։