Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հաստատեց ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:

Հոկտեմբերի 24-ին՝ ճեպազրույցի ժամանակ, նա նշեց, որ եթե օրակարգում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց ներառվի, Հայաստանը կկիրառի համապատասխան ողջ գործիքակազմը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման պարագայում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով նախօրեին Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազեւի առաջարկությունը (https://news.am/arm/news/477350.html),  ԱԳՆ մամուլի քարտուղարը նկատեց, որ նման հարց՝ մասնավորապես Ադրբեջանի անդամակցության մասին, կազմակերպության օրակարգում չկա եւ կանոնակարգի համաձայն անդամակցության վերաբերյալ որոշակի պայմաններ կան:  «Եթե նման հարց լինի, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի», - նշեց նա: