Մենք հավաստի ինֆորմացիա ունենք, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել եւ այդ հարցով քվեարկություն չի եղել, դա չի կարող ԱԺ-ն լուծարելու հիմք դառնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դրվեր կասկածի տակ, պրոցեսը մտներ փակուղի։ Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր տեղի ունենա քվեարկություն, որին չմասնակցեք կամ մասնակցելիս կողմ չքվեարկեք կամ դեմ քվեարկեք, որպեսզի այս հարցը փակվի։ Պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին եւ պահվածքին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: