Ցանկացած դեպքում ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

Պատասխանելով հարցին այն մասին՝ կարող է արդյոք նա երաշխավորել, որ Ազատության աջակցության մասին ակտի, որը ԱՄՆ կողմից պետական մակարդակով սահմանափակում է  Ադրբեջանին օգնության տրամադրումը, 907-րդ փոփոխության չեղարկումը չի հանգեցնի անհավասարակշռության, Բոլթոնը նշեց, որ տվյալ պահին որոշումն ընդունված չէ եւ նա չի ոչինչ կարող կանխագուշակել եւ երաշխավորել:

Մեկնաբանելով Ադրբեջանին զենքի վաճառքի հնարավորության մասին հարցը՝ Բոլթոնն ասաց. «Իրավիճակն այսպիսիսն է՝ Հայաստանը սպառազինությունը գնում է ՌԴ-ում, Ադրբեջանի սպառազինության 80 տոկոսը նույնպես ռուսական է, այս հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանի համար կողմերի վրա ճնշման լրացուցիչ լծակ  է եւ խաղաղության չի հանգեցնում»:

Նա հավելեց, որ մրցակցությունը մի շարք հարցերի լուծման մեթոդ է: Բոլթոնը նշեց, որ ցանկացած դեպքում ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է, հավելելով, որ օրենքների ընդունման դեպքում պետք է հաշվի առնել այս հանգամանքը: