Kempinski Hotel Group-ը Երեւանում, Ռուսաստանի Եկատիրինբուրգ քաղաքում եւ չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր է կնքել:

Երեւանի հյուրանոցը կանվանվի Kempinski Hotel Yerevan։ Այն  տեղակայված կլինի Ամիրյան փողոցում՝ ԱԳ նախարարությունից ոչ հեռու։

Հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2013 թվականին։ Այն կունենա 130 համար։

Kempinski Hotel Group-ը Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի ամենահին ներկայացուցիչներից է։ 2011 թվականին ընկերությունը Մյունխենում ծառայությունների ոլորտի լավագույն բրենդ հռչակվելու համար պարգեւ է ստացել։