Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 2-ին, երկուշաբթի հայտարարել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիան:

«Անհրաժեշտ է մի շարք ընթացակարգեր անցնել…ընտրությունների երկրորդ փուլի անցկացման վերջին օրը դեկտեմբերի 2-ն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ժվանիան:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլը պետք է տեղի ունենա առաջին փուլի քվեարկության արդյունքների վերջնական հրապարակումից հետո 2 շաբաթվա ընթացքում:

Ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների 99,95 տոկոսի  մշակումից հետո ԿԸՀ նախնական տվյալներով Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38,63 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 37,73 տոկոսը: