Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն, անկասկած, ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքականություն վերադառնալու ցանկությունը կապված է նրա դեմ ներկայացված մեղադրանքների հետ:

«Դրանք զուգահեռ գործընթացներ են, բայց դրանք խթանեցին իրար: Հայաստանի իրավիճակի եւ դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն արդեն դրդում էր ինձ այդ որոշմանը:

Դեռ մեծ հարց է՝ քրեական գործը ինքն իրեն առաջացավ թե երբ իշխանոևթյունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում: Այստեղ հավի եւ ձվի դասական պարադոքսն է: Ես դեռ մինչ այս քրեական գործը բավական ակտիվ խորհրդակցում է մարդկանց, քաղաքական գործիչների հետ, ովքեր կիսում էին իմ անհանգստությունը»,- նկատել է Քոչարյանը:

Հարցին այն մասին՝ հնարավոր է, որ Փաշինյանի եւ նրա թիմի ոչ բարեկամական գործողություններն ինչ-որ կերպ ակտիվացրել են գործընթացը, Քոչարյանն ասել է, որ անկասկած, ակտիվացրել են:

«Հնարավոր է, ամեն ինչ մի փոքր ավելի երկար տեւեր. Ես ուզում էին մինչեւ վերջ հասկանալ, թե ի վերջո ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ ապրիլյան իրադարձությունները բավական անսպասելի էին: Սովորաբար նման գործընթացները մեծ իներցիա ունեն:

Մեր ազգը զգացմունքային է, նրան հեշտ  է ինչ-որ բանով ոգեւորել, կառավարել նրա զգացմունքները, բայց թե որքանով հեռու կգնար այս գործընթացը, հարկավոր էր հասկանալ»:

Քոչարյանը նաեւ հաստատել է, որ քաղաքականություն նրա վերադարձը կայացել է.  «Անշուշտ»:

«Ես ասել եմ, որ, որոշակի բարձունք, պաշտոն զբաղեցնելու անձնական մոտիվացիան, ձգտումը ինձ մոտ շատ ավելի թույլ է, քան նրանց մոտ, ովքեր նման բարձունքի վրա չեն եղել: Ինձ համար կարեւոր է ազդել քաղաքական գործընթացների վրա, չբացառելով ինչ-որ պաշտոնների զբաղեցումը, օգնել առողջ ուժերին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Պարտականության նման մի բան, որը ես չեմ կարող անտեսել: Ես չեմ բացառում պաշտոնների զբաղեցում, բայց ավելի մեծ հաճույք կստանայի երիտասարդ եռանդուն քաղաքական գործիչներ պատրաստելով, որոնք կարղ են կառավարել երկիրը: Այս իրավիճակում, սա մեծ առավելություն է, երբ քաղաքական գործչի համար պաշտոնը ինքնանպատակ չէ: Ես բավական արդյունավետ ինձ դրսեւորել եմ ամենաբարձր պաշտոններում եւ այդ փորձը իմ մեծ առավելությունն է»,- նշել է Քոչարյանը:

Քրեական գործերին անդրադառնալով՝ Քոչարյանը նշել է, որ ներկա պահին նորություններ չկան:

«Վարչապետը դեռ օգոստոսին հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով քրեական գործը լիարժեք բացահայտված է: Բայց, որքանով ինձ հայտնի է, այդ ժամանակ մահացած 10 անձանցից ոչ մեկի մասին քննչական մարմինները ոչ մի նոր բան չեն բացահայտել:

Թե ինչ նա նկատի ուներ իր հայտարարությամբ, ես չեմ կարող ասել: Չի կարելի խոսել այդ քրեական գործի բացահայտման մասին, քանի դեռ մարդկանց մահվան պատճառները չեն պարզվել»:

Քոչարյանը նաեւ նշել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կապված չէ 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետ. «Ես մեղադրվում եմ «սահմանադրական կարգը տապալելու» մեջ: Բայց սա պատմությունը վերաշարադրելու ակնհայտ փորձ է եւ կատարվածը բոլորովին այլ լույսի ներքո ներկայացնել, իբրեւ  թե խաղաղ ցուցարարներ կային, որոնց դեմ ագրեսիվ ոստիկաններն ու զինվորականները դուրս եկան:

Իրականում նման բան չի եղել, բայց քրեական գործն ուզում են այդ սխեմայով ներկայացնել: Սա ենթադրում է շատ փաստերի կեղծում, տարբեր հարցերի պատասխանների լիարժեք բացակայություն, օրինակ, ովքեր են այն ժամանակ վիրավորվել  հարյուրից ավելի ոստիկանների, ովքեր են այրել  գրեթե 100 մեքենաներ, ովքեր են կոտրել ցուցափեղկերը, խանութներ թալանել ...

Համացանցում տեսանյութ կա, որում երեւում է, որ ցուցարարների կողմից կիրառվել է մարտական ավտոմատ զենք եւ այլն. այս ամենն անհնար է վերաշարադրել:

Սակայն զարմանալի կերպով, քննությունը «չուներ» այդ տեսանյութը, չնայած իրականում, ես վստահ եմ, որ պարզապես չէին ցանկանում տեսնել այդ տեսանյութը: Այս շինծու գործի նյութերը հորինվում են, որպեսզի ամեն ինչ հարմարեցնեն մարդկանց մեղադրանքների նախապես ընտրված սխեմային, որոնց նրանք մեղավոր են «նշանակել»: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում բոլորը, ովքեր զբաղվել են դրանով, իրենք օրենքի առջեւ պատասխան կտան»: