ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովին դերասանական հին ավանդույթով վերջին ճանապարհ ուղեկցեցին ծափահարություններով: Հրաժեշտը տեղի է ունեցել երկուշաբթի «Լենկոմ» թատրոնում, որտեղ արտիստը երկար տարիներ աշխատել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սգո արարողության ավարտից հետո ավելի քան 1000 հանդիսատեսները, որոնք կանգնած էին «Լենկոմի» մուտքի մոտ Մալայա Դմիտրովկա փողոցի պատնեշված հատվածում, դերասանին վերջին ծափահարություններն են ուղղել: Երկուշաբթի տեղի կունենա նաեւ հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը, Կարաչենցովին կհուղարկավորեն Տրոյեկուրովսկի գերեզմանատանը խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոյի եւ ՌԴ վաստակավոր արտիստ Մարինա Գոլուբի կողքին:

Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին, մասնավորապես, Յուրի եւ Վլադիմիր Տորսուեւներ եղբայրները, որոնք Կարաչենցովի հետ խաղացել են «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմում: «Նիկոլայն իրավամբ ժողովրդական արտիստ էր,- ասել է Յուրին: - Նա իր անունը դարերով գրել է ե՛ւ կինոյի, ե՛ւ թատրոնի պատմության մեջ, յուրահատուկ մարդ էր: Նրա հետ նկարահանվելը հեշտ էր ու շատ հետաքրքիր»: