Հայաստանում հեղափոխությունը դրական արձագանքի է  արժանացել Վաշինգթոնում: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Հայաստանի վրա ԱՄՆ-ի հնարավոր ճնշմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով որոշակի ճնշում գործադրի Հայաստանի վրա, սակայն այն այդքան ուժեղ չի լինի, ինչպես Ադրբեջանի դեպքում, հաշվի առնելով Մոսկվայի ազդեցությունը Երեւանի վրա»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի, հաշվի առնելով Անկարայի հետ լարված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ վերջերս կայացավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: