Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հրատարակել է ՀՆԱ-ում զբոսաշրջության ամենաշատ ներդրում ունեցող քաղաքների մասին իր տարեկան հաշվետվությունը։ Առաջին տեղում Շանհայն է՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով՝ տեղեկացնում է АТОР-ը։

Երկրորդ տեղում Պեկինն է՝ 32,5 մլրդ դոլարով, երրորդ տեղում Փարիզը՝ 28 մլրդ դոլարով։ Հնգյակը փակում են Օռլանդոն եւ Նյու Յորքը։ Տասնյակի մեջ ընդգրկվել են Տոկիոն, Բանկոկը, Մեխիկոն, Լաս Վեգասը եւ Շենչժենը։

Այսպիսով, վարկանշային աղյուսակում 3 չինական քաղաք կա, 3 ամերիկյան, 2 ասիական եւ ընդամենը 1 եվրոպական։ Ի դեպ, երկրորդ տասնյակում եվրոպականները երկուսն են՝ 12-րդ տեղում Լոնդոնն է, 20-րդում՝ Մյունխենը։

Մոսկվան ցուցակում 35-րդ տեղն է զբաղեցնում։ ՀՆԱ-ում նրա ներդրումը գնահատվել է 5,4 մլրդ դոլար։