Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շուտով» կժամանի Սեուլ: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն` հղում անելով Associated Press-ին:

Նշվում է, որ Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեայի առաջնորդի ժամանման մասին այլ մանրամասներ չի ներկայացրել, ինչպես նաեւ չի հայտնել այցի ժամկետների մասին: