Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Freedom House» միջազգային կազմակերպության հրապարակած «Freedom on the Net 2018» վարկանիշում:

Հայաստանն ընդգրկվել է «ազատ համացանցով» երկրների ցանկում՝  100 հնարավորից ստանալով 27 միավոր:

Զեկույցի համաձայն, Հայաստանում համացանցի ազատությունը բարելավվել է այն բանից հետո, երբ քաղաքացիները սկսել են   արդյունավետ օգտագործել սոցիալական ցանցերի պլատֆորմները, հավելվածները եւ ուղիղ հեռարձակումները, որոնք 2018 թվականի ապրիլին քաղաքական փոփոխությունների ծնունդ տվեցին:

Հաշվետու ժամանակահատվածում առցանց բովանդակությունը եւ սոցիալական լրատվամիջոցներում գրառումները սահմանափակված չեն եղել, ինչպես նաեւ տվյալներ չեն եղել այն մասին, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տվյալները կոտրվել են:

«Թավշյա հեղափոխության արդյունավետության համար թվային ակտիվությունը եւ ուղիղ հեռարձակումները կարեւոր էին, ինչն աննկատ չմնաց կառավարության կողմնակիցներից: Ոստիկանությունը եւ կառավարության կողմնակիցները ֆիզիկապես հարձակում էին գործում առցանց լրագրողների վրա՝ իրական ժամանակում իրադարձությունների հեռարձակման համար թվային միջոցներ օգտագործելով:

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համացանցի հասանելիությունը եւ որոշ օպերատորներ աշխատում էին 5G ծառայություն ապահովել:

Կառավարությունը ձեռնպահ է մնում արգելափակումից կամ ֆիլտրից եւ սոցիալական մեդիայի ոչ մի ռեսուրս կամ հավելված անցյալ տարի չի սահմանափակվել: Ինքնագրաքննությունը որոշ հարցերում բարելավվել է:

«Քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի միջեւ լարվածությունը 2016-ի ապրիլի ռազմական գործողությունների բռնկումից հետո թուլացել է, սոցցանցերի օգտատերերը եւ առցանց լրագրողները քննարկումների եւ հակամարտության մասին լուրերի ներկայցաման տեսանկյունից ավելի քիչ են ճնշվածության հետ են բախվել»,- նշվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Վրաստանը նույնպես մտել է «ազատ համացանցով» երկրների ցանկ՝ Հայաստանից առաջ անցնելով ընդամենը 2 միավորով, իսկ Ադրբեջանը մասնակի ազատ համացանցով երկրների ցանկում է: Իրանում եւ Թուրքիայում համացանցը ազատ է համարվում: