Audi ընկերությունը եւ Blue Sky ստուդիան Spies in Disguise մուլտֆիլմի համար վիրտուալ ավտոմեքենա են ստեղծել։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը խոսում է Ուիլ Սմիթի ձայնով՝ տեղեկացնում է Motor-ը։

Մեքենան կոչվում է RSQ e-tron, որը հղում է «Ես ռոբոտ եմ» ֆիլմի համար ստեղծված Audi RSQ-ին։ Նոր ավտոմեքենան իր դիզայնով հիշեցնում է R8-ին եւ 680-ին, որը PB18 e-tron-ի նախատիպն է։

Մուլտֆիլմի համար ստեղծված սպորտային ավտոմեքենան էլեկտրական է եւ ավտոպիլոտով, իսկ հետին տեսադաշտը դիտելու հայելիների փոխարեն տեսախցիկներ են։ Այն հագեցած է նաեւ սարքերի հոլոգրաֆիկ վահանակով եւ «լրտեսական» այլ հնարավորություններով։