«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա ընդլայնված նիստը, որի ընթացքում կորոշվի, թե ինչ ձեւաչափով մասնակցենք ընտրություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների ձեւաչափի շուրջ բանակցում են իրենց գաղափարակից, ազատական ուժերի հետ, բաց են քննարկումների համար:

Հարցին, թե բանակցություններ ընթանո՞ւմ են «Հանրապետություն» կուսակցության հետ, հնարավո՞ր է դաշինք կազմեք այդ ուժի հետ, ԱՆժելա Խաչատրյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել այդ տեղեկությունը եւ չեմ կարող կոնկրետ անուններ տալ»: