Բրիտանական Bentley ավտոարտադրողը դիտարկում է իր առաջին ամբողջական էլեկտրամոբիլը ստեղծելու հնարավորությունը՝ տեղեկացնում է SpeedMe-ն։

Ընկերության ղեկավարությունը ձգտում է կրճատել մթնոլորտ իր ավտոմեքենաների CO2 արտանետումները, քանի որ հետզհետե ավելի ու ավելի շատ երկրներ են բնապահպանական խիստ կանոններ մտցնում։ Եթե նման մոդելը հավանության արժանանա, ապա EV-ն կթողարկվի արդեն 2025թ․՝ Volkswagen AG-ի ինժեներների կողմից մշակվող հարթակում։

Նշենք, որ VAG-ի բոլոր բրենդներից Bentley-ն վնասակար արտանետումների ամենացածր ցուցանիշն ունի։