«Ժամանակ» թերթը գրում է. «Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաեւ ընտանիքներով: Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել:

Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» եւ «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, եւ այս պահին կուսակցությունների ներկայացուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ: Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները, կողմերից որեւէ մեկն առայժմ չի կարողանում ասել, եւ որովհետեւ քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում