Ճապոնիայում աշխատունակ բնակչության թվի կրճատման ֆոնին ընկերությունները լուծումներ են մշակում, որոնք թույլ կտան աշխատանքը կազմակերպել աշխատակիցների փոքր թվով: Panasonic-ից հայտնել են, որ ռոբոտի վրա են աշխատում, որը պետք է մարդկանց փոխարինի բերքահավաքի ժամանակ, փոխանցում է Vesti-ն: 

Սարքը մշակում են արտադրական ինովացիաների ստորաբաժանման մի խումբ աշխատակիցներ. Panasonic-ի այս բաժինն անցյալ դարի 60-ական թվականներից լուծումներ է ստեղծում արտադրության ավտոմատացման համար: Ներկայումս նրանք արդեն ռոբոտի երրորդ նախատիպի մշակումն են ավարտում, որը թեստավորվում է Նագանո պրեֆեկտուրայի ֆերմաներից մեկում:

Սարքը մարգերի երկայնքով ռելսերի վրա տեղաշարժվող խցիկներ ունեցող կորպուս է եւ ունի մանիպուլյատոր-«ձեռք»: Նրա խնդիրն այնքան էլ դյուրին չէ, որքան թվում է առաջին հայացքից. անհրաժեշտ է ոչ միայն պտուղը քաղել՝ չվնասելով այն, մյուս լոլիկները եւ ամբողջ բույսը, այլեւ մինչեւ դա որոշել հասած է, թե ոչ:

Մշակողները ռոբոտը սարքավորել են 3 խցիկներով: Առաջինը կիրառվում է տերեւների մեջ պտուղները գտնելու համար: Մյուս երկուսը դրանց գույնը (եւ համապատասխանաբար՝ հասած լինելը) ճիշտ որոշելու համար, ինչպես նաեւ տարածության մեջ ճիշտ դիրքը որոշելու համար: Ընդ որում՝ ռոբոտին կարելի է ցույց տալ, թե ինչ աստիճանի հասունության պտուղ է անհրաժեշտ հավաքել: Ճանաչելու համար կիրառվում են արհեստական ինտելեկտի վրա հիմնված մեքենայական տեսողության ալգորիթմներ, ռոբոտին սովորեցրել են լոլիկի 10 հազար լուսանկարների տվյալների միջոցով: