Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։

Աղբյուրի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում նշել է զոհերի անունները.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ