Ամերիկացի կասկադյոր Քիթի ՕՆիլը, որին անվանում էին «աշխարհի ամենաարագ կին», 72 տարեկանում կյանքից հեռացել է, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով թաղման բյուրոյին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ ՕՆիլը, մահացել է թոքաբորբից, նոյեմբերի 2-ին Յուրիկա քաղաքում: Նրա մահվան փաստը հաստատել է տեղական թաղման բյուրոյի տնօրեն Լիզա Կարլսենը:

Քիթի ՕՆիլը դարձել է առաջին կինը, որը միացել է Stunts Unlimited-ին՝ Հոլիվուդի գլխավոր կասկադյորական ստուդիային:

«Աշխարհի ամենաարագ կին» կոչմանը նա արժանացել էր հրթիռային ավտոմեքենայի ղեկին ժամում 600 մղոն (մոտ 966 կմ ժամում) արագության հասնելով:

Ամենահայտնի հնարքներից մեկը կինը կատարել է Wonder Woman («Հրաշք կին») սերիալի համար. Օնիլը ցատկել է Լոս Անջելեսի Hilton հյուրանոցի տանիքց  եւ ընկնել մոտ 39 մ բարձրությունից՝ ձեռքերը լայն բացած, մինչեւ որ վայրէջք կկատարեր օդային բարձին: