Չինացի ինժեներները սկսել են մշակել նոր սերնդի հրթիռ կրիչ մարդատար տիեզերական թռիչքների համար, այդ թվում  դեպի Լուսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով China Daily-ին:

Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի  կորպորացիայի (China Aerospace Science and Technology Corporation, CASC) ինժեներները մշակել են նոր սերնդի հրթիռ կրիչ, որը կկիրառվի Չինաստանի կողմից կառուցված  մարդատար տիեզերանավի գործարկման համար, որոնք կարող են թռիչքներ կատարել դեպի Երկրի արբանյակը:

Ինչպես նշում է թերթը, նոր հրթիռի երկարությունը կլինի 90 մ, տրամագիծը` 5 մ, առավելագույն քաշը կկազմի 2 հազար տոննա: Այն կկարողանա Երկրի ուղեծիր դուրս բերել մինչեւ 70 տոննա քաշով  տիեզերական սարքեր, ինչպես նաեւ 25 տոննա բեռ առաքել Երկրի արբանյակ: Ներկայումս Չինաստանում կառուցված շարժիչների փորձարկումներն արդեն իրականացվել են, որոնք կօգտագործվեն հրթիռ կրիչի ստեղծման համար:

CASC-ը մշակում  է նաեւ նոր սերնդի տիեզերանավ, որը պետք է փոխարինի ներկայիս «Շենչժոու» սարքին:  Նոր նավի երկարությունը կլինի 9 մետր, իսկ քաշը` 23 տոննա: Այն բաղկացած կլինի երկու մասից` իջեցվող մոդուլից, որտեղ կտեղավորվեն  անձնակազմի անդամները եւ վերահսկման համակարգերը, եւ ծառայողական մոդուլից՝ որտեղ տեղակայված կլինեն շարժիչները: Նոր տիեզերական ապարատը մի քանի անգամ կօգտագործվի եւ կկարողանա մասնակցել Չինաստանի լուսնային ծրագրին, ինչպես նաեւ «հեռավոր տիեզերքի ուսումնասիրման համար խոստումնալից արշավներում»: