Աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման 3 տարբերակ ենք առաջարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Առաջին տարբերակը մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել եւ սարքել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն, չեն կարող գրանցել այն»,– ասաց Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ ներմուծողները պետք է ընտրեն առաջարկվող տարբերակներից մեկը։